չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Արցախում քաղաքացիներին բնակեցնելու գործընթացը ժամանակավորապես դադարեցված է. հյուրանոցներում ազատ սենյակներ չկան

Արցախում քաղաքացիներին բնակեցնելու գործընթացը ժամանակավորապես դադարեցված է. հյուրանոցներում ազատ սենյակներ չկան

Պատերազմի հետևանքով տեղահանված Արցախի քաղաքացիներին 2020 թվականի նոյեմբեր ամսից սկսած ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը բնակեցնում է Ստեփանակերտի և ԱՀ շրջանների հյուրանոցներում և հյուրատներում: Այս մասին հաղորդում է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

«Մինչ այսօր Արցախի Հանրապետությունում գտնվող հյուրանոցներում և հյուրատներում բնակեցվել են մոտ 1200 քաղաքացի:

Հյուրանոցներում քաղաքացիները բնակեցվում են ըստ առաջնահերթության (հաշմանդամություն ձեռք բերած անձանց ընտանիքներ, զոհվածների ընտանիքներ, զինծառայողների ընտանիքներ, բազմազավակ ընտանիքներ):

Այս պահին քաղաքացիներին բնակեցնելու գործընթացը ժամանակավորապես դադարեցված է, քանի որ հյուրանոցներում ազատ սենյակներ չկան»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: