չորեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2025
Արցախի Հանրապետության տարածքում փակ ճանապարհներ չկան

Արցախի Հանրապետության տարածքում փակ ճանապարհներ չկան

Արցախի բոլոր շրջաններում ձյան տեսքով տեղումներ են, հայտնում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն:

Արցախի Հանրապետության տարածքում փակ ճանապարհներ չկան։ Շրջաններում և Ստեփանակերտ քաղաքում ձյուն է տեղում։ Բարձրադիր գոտիներում մառախուղի պատճառով տեսանելիությունը ցածր է։

Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Սարավան-«Զանգեր» հատվածում, Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան քաղաքներում տեղում է ձյուն։

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար` ԱԻ պետական ծառայությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով։

  • Կիսվել: