Արցախի դպրոցներում գարնանային արձակուրդը կմեկնարկի նախատեսվածից շուտ
Արցախի հանրակրթական դպրոցներում, ջեռուցման խնդրով պայմանավորված, գարնանային արձակուրդների մեկնարկը տրվելու է մարտի 14-ից։
Այս մասին տեղեկացրեցին ԱՀ ԿԳՄՍ նախարարությունից։
Աղբյուրի հաղորդմամբ՝ 1-ին դասարանցիների արձակուրդը տևելու է մինչև մարտի 27-ը ներառյալ, 2-12-րդ դասարանցիներինը՝ մինչև մարտի 20-ը ներառյալ։