ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արցախի ԱԺ-ում քննարկվել է բնակչության կոմունալ ծառայությունների փոխհատուցման աջակցության ծրագիրը

Արցախի ԱԺ-ում քննարկվել է բնակչության կոմունալ ծառայությունների փոխհատուցման աջակցության ծրագիրը

Փետրվարի 6-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում տեղի է ունեցել արտադրության և արտադրական ենթակառուցվածքների և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձանաժողվների համատեղ նիստը՝ Վլադիմիր Կասյանի և Արթուր Հարությունյանի գլխավորությամբ:

 Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:
 
Հրավիրված էին կառավարության անդամներ՝ պետնախարար -ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ,ինչպես նաև «Արցախէներգո» և  «Արցախգազ» ընկերության պատասխանատուները:
 
Քննարկման թեման  բնակչության կոմունալ ծառայությունների փոխհատուցման աջակցության ծրագիրն էր:Գրիգորի Մարտիրոսյանի տեղեկացմամբ՝ 2021 թվականի բյուջեի նախագծով 12 մլրդ դրամի սուբսիդավորում է նախատեսվում: Բնական գազի սպառման  գծով ձմեռային ամիսներին նախատեսվում է  մինչև 180 խմ ներառյալ, էլեկտրաէներգիայի սպառման գծով՝ մինչև 500 կվտ/ժ ներառյալ փոխհատուցում: Չգազաֆիկացված բնակավայրերի և համայնքների չգազաֆիկացված թաղամասերի համար  էլեկտրաէներգիայի փոխհատուցում է նախատեսվում մինչև 1500 կվտ/ժ ներառյալ: 2021 թվականի համար ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության վճարը կփոխհատուցվի ամբողջ չափով:
 
Հաղորդումներով հանդես եկան տարածքային կառավարման նախարարն ու «Արցախէներգո» ու «Արցախգազ» ընկերության պատասխանատուները:Նրանք ներկայացրին հնարավոր օպտիմալ տարբերակները:
 
Խորհրդարանականները հանդես եկան առաջարկություններով:Դրանք վերաբերվում էին էլեկտրաէներգիայի սակագնի սուբսիդավորման շեմը գործող 500 կվտ-ի փոխարեն մինչև 750 կվտ բարձրացնելուն,փոխհատուցման փոխարեն գազի ու էլեկտրաէներգիայի սակագները նվազեցնելուն,ամռան փոխհատուցումը ձմռան ամիսներին բաշխելուն :
 
Հարցը լրացուցիչ կքննարկվի՝ պատկան մարմինների կողմից համապատասխան  ուսումնասիրության արդյունքները ներկայացանելուց հետո:

  • Կիսվել: