ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Արցախի ԱԺ պատգամավորը Մոսկվայում հանդիպել է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչի հետ

Արցախի ԱԺ պատգամավորը Մոսկվայում հանդիպել է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչի հետ

Արցախի ԱԺ պատգամավոր Արամ  Հարությունյանը Մոսկվայում հադիպել է  «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցիչ Եվգենի Պրիմակովի հետ և քննարկել մի շարք հարցեր։
 
«Հարգելի՛ հայրենակիցներ,
մոսկովյան այցելության շրջանակներում երկրորդ հանդիպումս «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցիչ Եվգենի Պրիմակովի հետ էր։
 
Քննարկել ենք հասարակական ոլորտում հնարավոր համագործակցության, Արցախին ցուցաբերվող հումանիտար աջակցության և արցախցի ուսանողների ՌԴ-ի լավագույն ԲՈւՀ-երում կրթություն ստանալու ու վերապատրաստում անցնելու մասին հարցեր։
 
Ներկայացրել եմ հումանիտար աջակցության ծրագրերի շրջանակներում տեղ գտած որոշակի լոգիստիկ խնդիրներ։ Ուրախությամբ նշեմ, որ այսօր արդեն խնդիրները լուծված են և Արցախ է հասել 25տոննա հումանիտար բեռ»,- գրել է պատգամավորը։

  • Կիսվել: