ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արցախի ԱԺ նախագահը մասնակցել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումների

Արցախի ԱԺ նախագահը մասնակցել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումների

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը Արցախի հոգևոր առաջնորդի, կառավարության անդամների և  ԱԺ  անձնակազմի   ուղեկցությամբ մասնակցել է Հայոց Մեծ Եղեռնի 106-րդ տարելիցին նվիրված պահանջատիրության և անմեղ զոհերի ոգեկոչման քայլերթին: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից:

Ստեփանակերտի Եղբայրական հուշահամալիրում նրանք իրենց հարգանքի տուրքն են  մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի  և Արցախյան 3 պատերազմներում նահատակված քաջորդիների անմար հիշատակին:

Նախօրեին՝ երեկոյան, խորհրդարանի անձնակազմն Արթուր Թովմասյանի գլխավորությամբ մասնակցել էր  Հայ հեղափոխական դաշնակցության Արցախի երիտասարդական և«Արամ Մանուկյան» ուսանողական միությունների նախաձեռնությամբ Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից մեկնարկած Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված ամենամյա ջահերթին:

  • Կիսվել: