Արցախի ԱԺ նախագահը ՀՀ–ում Արցախի օպերատիվ շտաբի ղեկավարի հետ քննարկել է տեղահանվածների գույքային հարցերը
Մարտի 27-ին Հայաստանի Հանրապետությունում գործող Արցախի կառավարության օպերատիվ շտաբում հանդիպել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը և օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը, տեղեկացնում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժինը։
Քննարկվել են նախագահ Արայիկ Հարությունյանի՝ ԱՀ տեղահանված բնակիչների հետ հանդիպման ընթացքում բնակիչների բարձրացրած անշարժ և շարժական գույքի փոխհատուցմանը վերաբերող հարցեր, անդրադարձել դրանց օրենսդրական լուծումներ պահանջող խնդիրներին։
ԱՀ խորհրդարանի նախագահը հավաստիացրեց, որ պատրաստ է, որպես օրենսդիր մարմին, նպաստել գործող և նախատեսվող սոցիալական ծրագրերի իրականացման մեխանիզմների մշակմանը։