երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Արցախի ԱԺ-ն ցավակցական ուղերձ է հղել ԳԽ պատգամավոր Ներսես Օհանջանյանի մահվան առթիվ

Արցախի ԱԺ-ն ցավակցական ուղերձ է հղել ԳԽ պատգամավոր Ներսես Օհանջանյանի մահվան առթիվ

Արցախի Ազգային ժողովը ցավակցական ուղերձ է հղել հղել ԼՂՀ 1-ին և 2-րդ գումարումների ԳԽ պատգամավոր Ներսես Օհանջանյանի մահվան կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։

«2021թ. ապրիլի 26-ին կյանքից վաղաժամ հեռացել է Արցախում ճանաչված հասարակական-քաղաքական գործիչ, ԼՂՀ առաջին և երկրորդ գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր Ներսես Միսակի Օհանջանյանը:

Մեծ է նրա ավանդը ԼՂՀ ԳԽ օրենսդրական դաշտի ձևավորման և կայացման գործում: Ներսես Օհանջանյանի ակտիվ գործունեությունը դրսևորվել է հատկապես Արցախյան ազատագրական շարժման տարիներին Մարտակերտում:

Ներսես Օհանջանյանն իր ժողովրդին, երկրին ու պետականությանը նվիրված գործիչ էր՝ պատասխանատվության ու հայրենիքին ծառայելու խորին գիտակցումով, օժտված մարդկային ու բարոյական վեհ արժեքներով:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը իր վշտակցությունն ու զորակցությունն է հայտնում Ներսես Օհանջանյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին, ընկերներին՝ մաղթելով տոկունություն ու ոգու արիություն:

Նրա պայծառ հիշատակը միշտ վառ կմնա արցախցիների սրտերում»,- հայտնում են Արցախի ԱԺ-ից:

 

  • Կիսվել: