ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Արցախի ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ներքին գործերին առնչվող մի շարք օրինագծերի

Արցախի ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ներքին գործերին առնչվող մի շարք օրինագծերի

Արցախի ԱԺ պաշտպանության, անվտանգության, օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 20-ին հերթական նիստն է գումարել:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, ԱՀ ոստիկանության պետ, գնդապետ Ա. Հարությունյանը հանձնաժողովի 2-րդ երկրորդ ընթերցմանն է ներկայացրել «Բնակչության պետական ռեգիստրի մասին», «Հանրային ծառայությունների համարանիշի մասին», «Նույնականացման քարտերի մասին», «Հյուպատոսական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ԱՀ օրենքների նախագծերը:

Ըստ աղբյուրի՝ հանձնաժողովը դրական եզրակացությամբ օրինագծերի փաթեթը ներկայացրել է ԱԺ լիագումար նիստի քննարկմանը:

«Օրակարգի 2-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցն էր:

Օրինագծով առաջարկվում է ոստիկանության ծառայողի նկատմամբ խրախուսանքներ և կարգապահական տույժեր կիրառելու ԱՀ ոստիկանության պետին վերապահված իրավունքը վերապահել ԱՀ ներքին գործերի նախարարին, ինչպես նաև բողոքարկման ժամկետների հստակեցում և առկա հակասությունների վերացում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Արցախի Ազգային ժողովից հայտնում են, որ հանձնաժողովը միաձայն դրական եզրակացությամբ օրինագիծը ներկայացրել է առաջիկա ԱԺ լիագումար նիստի քննարկմանը:

 

  • Կիսվել: