ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արցախի Ազգային ժողովի խմբակցությունները հանդիպել են Արցախի  ՄԻՊ թեկնածուի հետ

Արցախի Ազգային ժողովի խմբակցությունները հանդիպել են Արցախի ՄԻՊ թեկնածուի հետ

Արցախի ԱԺ «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Ազատ  հայրենիք- ՔՄԴ», «Միասնական հայրենիք» խմբակցությունները մարտի 24-ին հանդիպել են  ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Գեղամ Ստեփանյանի հետ:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, խոսելով ՄԻՊ պաշտոնում ընտրվելու դեպքում իր անելիքների մասին՝ Գեղամ Ստեփանյանը առանձնացրել է աշխատանքի հիմնական ուղղությունները: Անդրադարձ է կատարվել հետպատերազմյան իրողություններում Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործառույթներին, մասնավորապես, ռազմական հանցագործությունների վերհանման ուղղությամբ փաստահավաք գործունեությանը:

Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ ՄԻՊ  թեկնածուն անդրադարձել է  գրասենյակի  աշխատանքների բարելավման, ՀՀ  ՄԻՊ-ի  և Մարդու իրավունքների եվրապական դատարանի  հետ համագործակցության և համատեղ ծրագրերին:

  • Կիսվել: