կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
«Մայրություն» կազմակերպությունը Դավիթ Բաբայանին պարգևատրել է «Մայրական երախտագիտություն» մեդալով

«Մայրություն» կազմակերպությունը Դավիթ Բաբայանին պարգևատրել է «Մայրական երախտագիտություն» մեդալով

«Մայրություն» կազմակերպությունը Դավիթ Բաբայանին պարգևատրել է «Մայրական երախտագիտություն» մեդալով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը․

«Այսօր Արցախի Հանրապետության ամենաառաջին հասարակական կազմակերպություններից մեկը՝ «Մայրություն» կազմակերպությունը, ինձ պարգեւատրել է «Մայրական երախտագիտություն» մեդալով՝ #Արցախ/ի ազատության համար պայքարում ունեցած առանձնահատուկ վաստակի համար։ Իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնում կազմակերպությանը և նրա ղեկավար Հասմիկ Մամիկոնի Միքայելյանին իմ համեստ աշխատանքի բարձր գնահատման համար։

Մայրը սուրբ հասկացություն է մեզ համար, մեր ժողովրդի համար։ Արցախցի մայրերը, #հայ մայրերը ոչ միայն օջախի պահապաններն են, այլև Հայրենիքի պահապանները, հերոսներ, ովքեր, չնայած բոլոր ողբերգություններին ու վշտերին, չեն կորցնում հավատը, տոկունությունն ու գեղեցկությունը։

Աստված օրհնի ձեզ բոլորիդ»:

 

  • Կիսվել: