Արցախցի մարզիկները սամբոյի բաց առաջնությունից հաղթանակով են վերադարձել
ՀՀ Արտաշատ քաղաքում կայացել է փոքրերի սամբոյի բաց առաջնություն՝ նվիրված ՀՀ Զինված ուժերին, որին մասնակցել են Ստեփանակերտում գործող «Ադամյան» սամբո ակումբի 12 մարզիկներ։
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ մարզիկներից չորսը գրավել են մրցանակային 3-րդ տեղը, մեկը՝ 2-րդ, երեքը՝ 1-ին մրցանակային պատվավոր հորիզոնականը։
Առաջին տեղ զբաղեցրած Արսեն Բաղրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ունեցել է երեք մենամարտ և բոլորն էլ ավարտել է հաղթանակով։

«42 կգ քաշային կարգում ունեցած մենամարտերում գրանցել եմ հաղթանակ։ Պետք է նշեմ, որ հաղթանակիս հասել եմ մարզչիս տված խորհուրդների շնորհիվ։ Կշարունակեմ զբաղվել այս սպորտաձևով և նորանոր հաղթանակներ բերել հայրենիք»,-նշեց մարզիկը։





