կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Արցախցի երիտասարդները ժենգյալով հաց են թխել «Ոչ Արցախի էթնիկ զտմանը» շարժման ակցիայի ժամանակ

Արցախցի երիտասարդները ժենգյալով հաց են թխել «Ոչ Արցախի էթնիկ զտմանը» շարժման ակցիայի ժամանակ

«Արցախցի մի խումբ երիտասարդներ այսօր ոչ միայն միացան մեր շարժմանը, այլև ակցիայի անցկացման վայրում ժենգյալով հաց թխեցին շարժման մասնակիցների համար»։ Այս մասին հայտնում է «Ոչ Արցախի էթնիկ զտմանը» շարժման նախաձեռնող խումբը։

«Վստահ ենք, որ միասին հաղթահարելու ենք ամեն դժվարություն։

Միացե՛ք Արցախում էթնիկ զտումների դեմ ստորագրահավաքին»։

https://chng.it/pLVN2GyjNB

Հիշեցնենք՝ «ՈՉ` Արցախի Հանրապետության էթնիկ զտմանը» շարժում Շուշի-Ստեփանակերտ ավտոճանապարհն անժամկետ ակցիա է անցկացնում։ Հիմնական պահանջներից մեկն է Հակարի կամրջի վրա տեղադրված ադրբեջանական անցակետի ապամոնտաժումը:

 

  • Կիսվել: