ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արցախցի 300 երեխա մասնակցել է Ստեփանակերտում կայացած բացօթյա ստեղծագործական միջոցառմանը

Արցախցի 300 երեխա մասնակցել է Ստեփանակերտում կայացած բացօթյա ստեղծագործական միջոցառմանը

Արցախցի մանուկներն ու պատանիները՝ մայիսի 9-ի առթիվ, Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան օղակաձև պուրակում ներկայացրեցին իրենց ձեռագործ աշխատանքներն ու մասնակցեցին բացօթյա ստեղծագործական՝ «Նաղաշ» միջոցառմանը:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ մասնակից երեխաներն ազատ ստեղծագործական թեմայով միջոցառմանն ներկայացրեցին մասնավորապես հայկական ազգային ու արցախյան թեմատիկայով գործվածքներ,փայտի վրա կատարված փորագրություններ, ջրաներկ աշխատանքներ:
Բնութագրությունը հասանալի չէ
 
«Արցախպրես»-ի հետ զրույցում «Նաղաշ» պատասխանատու, համակարգող Լուսինե Գասպարյանը նշեց, որ երեխաների ստեղծագործական գործընթացում կենտրոնական թեմաներից է Կենաց ծառը՝ որպես ապագայի խորհրդանիշ:
 
«Միջոցառմամբ՝ հարթակ ենք ստեղծել երեխաների համար, որպեսզի փորձենք նրանց մի պահ կտրել առօրյայից և  տանենք՝ դեպի արվեստի գեղեցիկ աշխարհ»,-ասաց Գասպարյանը:
Բնութագրությունը հասանալի չէ
 
Բացօթյա ստեղծագործական ծրագրին և ձեռագործ ու ջրաներկ աշխատանքների ցուցահանդեսին մասնակցում էին, ընդհանուր առմամբ մոտ 300 երեխաներ՝ Ստեփանակերտից, շրջկենտրոններից և գյուղական բնակավայրերից և Արցախում գործող մանկապատանեկան ստեղծագործականկենտրոններից ու դպրոցներից:  
 
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: