Արցախահայության անվտանգության երաշխավորը ռուս խաղաղապահ զորախումբն է. Աղաջանյան
Արցախահայության անվտանգության երաշխավորը ռուս խաղաղապահ զորախումբն է։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց իշխանական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի այն հարցին, թե արդյո՞ք իշխանույթունը հրաժարվում է արցախահայության անվտանգության երաշխավորի դերից։
«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, ինչպես նաև պատերազմի արդյունքում, ու հետևանքով ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի է ուրվագծվել, որտեղ նրանք տեղակայվել են»,–ասաց Աղաջանյանը։
Աղաջանյանը նշեց, որ իրենց դիրքորոշումներն ուղիղ նպատակ ունեն հնարավորինս ամրացնել Արցախի շուրջ անվտանգության միջավայրը և արցախահայության անվտանգությունը։