ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արցախ է վերադարձել ևս 47 քաղաքացի․ Մեկ օրում մաքրվել է 54 հա տարածք

Արցախ է վերադարձել ևս 47 քաղաքացի․ Մեկ օրում մաքրվել է 54 հա տարածք

Մեկ օրում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 47 փախստական։ Ընդամենը 2020թ. նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղում նախկին բնակության վայր է վերադարձել 52 278 մարդ։ Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։

Հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներա-սակրավորների խմբերով շարունակվում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները:

«Մեկ օրում մաքրվել է 54 հա տարածք, 37 կմ ճանապարհ, 34 բնակելի շինություն, հայտնաբերվել և դուրս է բերվել 128 պայթուցիկ առարկա: 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 1133,3 հա տարածք, 317 կմ ճանապարհ, 1121 բնակելի շինություն, այդ թվում ՝ 29 սոցիալական նշանակությանօբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 24 142 պայթյունավտանգ առարկա»,- ասված է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: