Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԱՀ ԿԳՄՍՆ աշխատակազմի պատասխանատուների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 2-ին հանդիպում է ունեցել ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմի պատասխանատուների հետ՝ նախարար Լուսինե Ղարախանյանի գլխավորությամբ. հանդիպմանը մասնակցում էին նաև մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների տնօրենները։
Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից՝ քննարկվել են հետպատերազմյան շրջանի խնդիրները, Հանրապետության առաջ ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները, ինչպես նաև ապագա զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ ստեղծված բարդ իրավիճակի հետևանքով առաջացած խնդիրներն արագ հաղթահարելու համար, ավելի քան երբևէ կենսական նշանակության հարց է միասնական ու ներդաշնակ աշխատանքի միջոցով ապահովել ներքին կայունություն և զարգացման ծրագրերով երկրում դրական միջավայր ձևավորել:
Հանրապետության նախագահը նաև պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին: