հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
Արայիկ Հարությունյանն ու Տիգրան Ավինյանը քննարկել են ԱՀ-ում ենթակառուցվածքների վերականգնմանն առնչվող հարցեր

Արայիկ Հարությունյանն ու Տիգրան Ավինյանը քննարկել են ԱՀ-ում ենթակառուցվածքների վերականգնմանն առնչվող հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 22-ին ընդունել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Քննարկվել են Արցախում ենթակառուցվածքների վերականգնմանն առնչվող մի շարք հարցեր: Մասնավորապես, հատուկ ընդգծվել է Մարտունի քաղաքի և Արցախի մյուս բոլոր բնակավայրերի արագ ու պատշաճ էլեկտրամատակարարման ու կապի ապահովման, ինչպես նաև բնակարանաշինության ծրագրերի մեկնարկի անհրաժեշտությունը:

Կողմերը պայմանավորվել են էլ ավելի ներդաշնակեցնել ու բազմապատկել համատեղ ջանքերը հետպատերազմյան ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի հաղթահարման ուղղությամբ:

 

  • Կիսվել: