հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Առաջին եռամսյակում Արցախի բուժհաստատություններում ծնվել է 311 երեխա

Առաջին եռամսյակում Արցախի բուժհաստատություններում ծնվել է 311 երեխա

2021 թվականի առաջին եռամսյակի ընթացքում Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 311 երեխա, որոնցից 149-ը տղաներ են, 162-ը՝ աղջիկներ:

Քաղաք Ստեփանակերտում 292 երեխա է ծնվել և շրջաններից Մարտակերտում՝ 19 երեխա:
 
Հունվար-մարտ ժամանակահատվածում Արցախում արձանագրվել է զույգ երեխաների 6 ծնունդ:
 
Մեր հանրապետությունից ՀՀ բուժհաստատություններում ծնվել են 18 արցախցի բալիկներ՝ 9 տղա, 9 աղջիկ :
 
Արդյունքում ԱՀ-ում ընդհանուր ծնելիությունը առաջին եռամսյակում կազմել է 329 երեխա, որոնցից 158-ը՝ տղաներ են, 171-ը՝ աղջիկներ:

  • Կիսվել: