երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Առաջին անհրաժեշտության կենցաղային տեխնիկայով և կահույքով ապահովելու ծրագիրը շարունակաբար գործում է Արցախի բոլոր գյուղական համայնքներում

Առաջին անհրաժեշտության կենցաղային տեխնիկայով և կահույքով ապահովելու ծրագիրը շարունակաբար գործում է Արցախի բոլոր գյուղական համայնքներում

Արցախի վերահսկողությունից դուրս մնացած բնակավայրերի բնակիչներին կացարաններով ապահովելու վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն ստանալու հիման վրա, ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունն իրականացնում է՝ ըստ անհրաժեշտության դրանք կահույքով և կենցաղային տեխնիկայով ապահովելու ծրագիր: Այս մասին այտնում են ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից։

Մասնավորապես, Ասկերանի շրջանի Պատարա գյուղում Արցախի վերահսկողությունից դուրս մնացած բնակավայրերից տեղահանված բնակիչներին հատկացված 15 տան համար, որտեղ բնակություն են հաստատել ընդհանուր առմամբ 85 քաղաքացի, ընթացքի մեջ են կահավորման աշխատանքները: Երեք տուն արդեն իսկ լրիվությամբ կահավորված է, իսկ 4-ի կահավորումն ավարտին կհասցվի առաջիկա երկու օրերի ընթացքում: Հարավ գյուղում 5 հոգանոց ընտանիքին հատկացված տունը ևս կահավորվել է անհրաժեշտ պարագաներով:

Առաջին անհրաժեշտության կենցաղային տեխնիկայով և կահույքով ապահովելու ծրագիրը շարունակաբար գործում է բոլոր գյուղական համայնքներում, համաձայն տեղահանված արցախցիների՝ տվյալ վայրում բնակություն հաստատելու վերաբերյալ տեղեկատվության, որը փոխանցվում է ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությանը: 

  • Կիսվել: