կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Արագածոտնի մարզում քննարկվել են ժամանակավորապես ՀՀ տեղափոխված արցախցիների խնդիրները

Արագածոտնի մարզում քննարկվել են ժամանակավորապես ՀՀ տեղափոխված արցախցիների խնդիրները

Այսօր ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի անդամներ Ազատուհի Սիմոնյանը, Լուսինե Ղարախանյանն ու Սրբուհի Արզումանյանն ընդլայնված կազմով հանդիպում են ունեցել Արագածոտնի մարզպետարանում՝ մարզպետի տեղակալ Հարություն Գուլյանի և մարզպետարանի աշխատակազմի անդամների հետ, հայտնում են ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբից:

Ինչպես նախորդ մարզերում հանդիպումների ժամանակ, այսօր ևս առաջնային կերպով քննարկվել են Արցախից ժամանակավորապես տեղափոխված քաղաքացիների կեցության և սննդային ապահովության հարցերը, դպրոցականների կրթական կարիքներին առնչվող և այլ խնդիրներ՝ պայմանավորվածություն ձեռք բերելով մարզպետարանի պատասխանատուների հետ սերտ փոխգործակցության միջոցով վեր հանել առկա խնդիրներն ու լծվել դրանց լուծմանը։

 

 

 

  • Կիսվել: