երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Առ այսօր Արցախի հիմնահարցին առնչվող որևէ փաստաթղթի նախագիծ անգամ առկա չէ. Արայիկ Հարությունյան

Առ այսօր Արցախի հիմնահարցին առնչվող որևէ փաստաթղթի նախագիծ անգամ առկա չէ. Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նորից անդրադարձել է հանրային տիրույթում արցախյան հիմնախնդրի վերաբերյալ իբրև թե ստորագրվելի փաստաթղթի մասին շրջանառվող լուրերին։ Նա նշել է, որ առ այսօր նման որևէ փաստաթուղթ անգամ առկա չէ։ Այս առնչությամբ նա գրել է.

«Մեկ անգամ ևս անդրադառնալով թեմային՝ նշեմ, որ Արցախի հարցով այս ընթացքում բարձր մակարդակով ՀՀ իշխանությունների կողմից անցկացված բոլոր միջազգային քննարկումների մասին տեղեկացված եմ մանրամասնությամբ, քանի որ պարբերաբար տեղի են ունենում համատեղ խորհրդակցություններ։

Ընդգծում եմ, որ, ՀՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, նրանց կողմից ստորագրվելիք՝ Արցախին առնչվող ցանկացած փաստաթղթում անպայման պետք է հաշվի առնվեն Արցախի Հանրապետության ժողովրդի շահերն ու կարծիքը։ Հավելեմ՝ առայսօր այդ համատեքստում որևէ փաստաթղթի նախագիծ անգամ առկա չէ»։

  • Կիսվել: