շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ապրիլյանը կլասիկ առումով պատերազմ չէր, բայց մենք դեռ այն ժամանակ պետք է կանխազգայինք Թուրքիայի և Ադրբեջանի մտադրությունները. Արցախի ԱԺ նախագահ

Ապրիլյանը կլասիկ առումով պատերազմ չէր, բայց մենք դեռ այն ժամանակ պետք է կանխազգայինք Թուրքիայի և Ադրբեջանի մտադրությունները. Արցախի ԱԺ նախագահ

Ապրիլյան ճակատամարտը կլասիկ առումով պատերազմ չէր: Նման կարծիք «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում հայտնեց Արցախի Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:

Նա նաև շեշտեց, որ հայկական կողմը պետք է դասեր քաղեր ապրիլյանից:

«Դեռ այն ժամանակ երևում էր, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին, եվ մենք պետք է հաշվի առնեինք դա մեր հետագա գործողություններում: Բայց եթե ապրիլյանի ժամանակ Թուրքիան անմիջական ներգրավված չէր ռազմական գործողություններում, ապա 44-օրյայի ժամանակ Անկարան անմիջականորեն ներգրավվեց պատերազմում բոլոր ասպեկտներով»,- նշեց ԱԺ նախագահը:

  • Կիսվել: