հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Անհնար է կարգավորել ԼՂ սահմանին տիրող իրավիճակը` առանց ՌԴ-ի մասնակցության. սահմանների քարտեզները Ռուսաստանի գլխավոր շտաբում են. Պուտին

Անհնար է կարգավորել ԼՂ սահմանին տիրող իրավիճակը` առանց ՌԴ-ի մասնակցության. սահմանների քարտեզները Ռուսաստանի գլխավոր շտաբում են. Պուտին

Անհնար է կարգավորել Լեռնային Ղարաբաղի սահմանին տիրող իրավիճակը` առանց Ռուսաստանի մասնակցության, քանի որ սահմանների քարտեզները գտնվում են Ռուսաստանի գլխավոր շտաբում։ Այս մասին Վալդայի համաժողովում ունեցած ելույթի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն: 

Նա ասել է. ՛՛Հայաստանին և Ադրբեջանին հաջողվեց լուծել Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը և դադարեցնել արյունահեղությունը: Անհրաժեշտ է պայմաններ ստեղծել Ղարաբաղում երկարաժամկետ կարգավորման համար, կողմերը պետք է գնահատեն խաղաղ համակեցության առավելությունները: Այստեղ, թերևս, ոչ ոք պետք չէ, բացի երկու կողմերից և Ռուսաստանից, շատ պարզ ու պրագմատիկ բաներ կան։ Քարտեզներ կան ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբում, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են անցել միութենական հանրապետությունների սահմանները խորհրդային շրջանում: Այնտեղ բաներ կան, որոնք նույնպես փոխզիջումներ են պահանջում՝ ինչ-որ տեղ ինչ-որ բան հարթեցնել, ինչ-որ տեղ ինչ-որ բան փոխանակել: Միայն այնպես, որ դա ճանաչվի, հասկանալի լինի, որ դա ձեռնտու է երկու կողմերին էլ՛՛:

Ըստ Պուտինի՝ Լեռնային Ղարաբաղում միշտ չէ հնարավոր խուսափել միջադեպերից։ ՛՛Դժվար է իդեալիստական պատկեր պատկերացնել այսքան տարվա առճակատումից հետո՛՛,-ասել է ՌԴ ղեկավարը։ Նա նաև նշել է, որ Ռուսաստանն հնարավոր ամեն ինչ արել է՝ Ղարաբաղում արյունահեղությունը դադարեցնելու համար, իսկ այժմ ռուս խաղաղապահները պատվով են կատարում իրենց պարտքը։
 

  • Կիսվել: