երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
«Անհիմն են Լաչինի միջանցքի արգելափակման և դրա հետևանքով ստեղծված հումանիտար լարված իրավիճակի մասին հայկական կողմի պնդումները»․ Բայրամով

«Անհիմն են Լաչինի միջանցքի արգելափակման և դրա հետևանքով ստեղծված հումանիտար լարված իրավիճակի մասին հայկական կողմի պնդումները»․ Բայրամով

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչության ղեկավար Դրագանա Կոժիչի հետ քննարկել է «Լաչինի ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակը»։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳ նախարարությունը։

Բայրամովը «գոհունակություն է հայտնել Լաչինի ճանապարհով մեքենաների, այդ թվում՝ ԿԽՄԿ-ի, ապրանքների և քաղաքացիների ազատ տեղաշարժի կապակցությամբ»։ Ադրբեջանի արտգործնախարարը հերթական անգամ ասել է, թե անհիմն են Լաչինի միջանցքի արգելափակման և դրա հետևանքով ստեղծված հումանիտար լարված իրավիճակի մասին հայկական կողմի պնդումները։

Նշենք, որ այս հայտարարությամբ, փաստացի Բայրամովը հակադարձում է ՄԱԿ–ի Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը։ Ի դեպ, Բաքուն դեռ չի կատարել դատարանի որոշումը՝ բացել Լաչինի միջանցքը։

  • Կիսվել: