երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Անցնող տարում Արցախ է այցելել 46 պատվիրակություն. Աշոտ Ղուլյան

Անցնող տարում Արցախ է այցելել 46 պատվիրակություն. Աշոտ Ղուլյան

2019 թվականին Խորհրդարանում շարունակվել են աշխատանքները արտաքին հարաբերությունների զարգացման և ընդլայնման ուղղությամբ:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:

Նրա խոսքով՝ Ազգային ժողով է այցելել 46 պատվիրակություն, այդ թվում ՀՀ-ից՝ 19, Սփյուռքից՝ 4 և օտարերկրյա՝ 23: Պատվիրակությունների աշխարհագրությունն ընդգրկում է Ֆրանսիա, Գերմանիա, Բելգիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Կիպրոս, Կանադա, Ռումինիա, Ավստրալիա, Բուլղարիա, Գվատեմալա և Հայաստան:

Արցախի Ազգային ժողովի պատգամավորների աշխատանքային այցերում- առանձին պատգամավորների և պատվիրակությունների թվով 10 այցեր են եղել, այդ թվում՝ ՀՀ, Գերմանիա, Բելգիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Արգենտինա, Ուրուգվայ, Ավստրալիա, Ռուսաստան Դաշնություն, Հարավային Օսիա և Աբխազիա:

Ա. Ղուլյանը նշել է, որ Խորհրդարանում տեղի ունեցած հանդիպումների քանակը 70 է: Բնականաբար, առաջին տեղում խորհրդարանականներն են, հաջորդը՝ քաղաքական և հասարակական գործիչներ, ակադեմիական շրջանակներ, լրագրողներ և փորձագետներ:

  • Կիսվել: