շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Անահիտ Ավանեսյանը ԱՀԿ պաշտոնյային տեղեկացրել է Արցախում հասունացող ճգնաժամի մասին

Անահիտ Ավանեսյանը ԱՀԿ պաշտոնյային տեղեկացրել է Արցախում հասունացող ճգնաժամի մասին

Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հեռախոսազրույց է անցկացրել Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեի հետ:

Ավանեսյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ հայտնել է, որ Հանս Կյլուգեին տեղյակ է պահել Արցախում հասունացող հումանիտար ճգնաժամի մասին: «Մշտական կապի մեջ եմ պարոն Հանս Կլյուգեի հետ և պարբերաբար նրան տեղեկացնում եմ իրավիճակի մասին»,-՝ գրել է Ավանեսյանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: