ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ամփոփվել են Մարտունի համայնքի ղեկավարի ընտրության արդյունքները

Ամփոփվել են Մարտունի համայնքի ղեկավարի ընտրության արդյունքները

Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մարտունի համայնքում ամփոփվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության արդյունքները:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մարտունու շրջանի տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Հայկ Պետրոսյանը նշեց, որ, նախնական տվյալներով, համայնքի ղեկավար է ընտրվել Ազնավուր Սաղյանը:

«Մարտունու ընտրական 3 տեղամասերում գրանցված 4050 ընտրողներից 1299-ը կամ ընտրողների 32.07 %-ը մասնակցել է համայնքի ղեկավարի ընտրությանը: Գրանցված միակ թեկնածուն ընտրվեց 1195 կողմ և 37 դեմ ձայների համամասնությամբ: Անվավեր է ճանաչվել 67 քվեաթերթիկ: Ընտրություններն անցել են բնականոն հունով, խախտումներ չենք արձանագրել», - նշեց Հ. Պետրոսյանը։

  • Կիսվել: