ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԱՄՆ ռազմական փորձագետները լրջորեն ուսումնասիրում են 44 օրյա պատերազմի փորձը. Foreign Policy

ԱՄՆ ռազմական փորձագետները լրջորեն ուսումնասիրում են 44 օրյա պատերազմի փորձը. Foreign Policy

ԱՄՆ ռազմական փորձագետները լրջորեն ուսումնասիրում են 44 օրյա պատերազմի փորձը։ Այս մասին գրում է Foreign Policy կայքը։ 

Արցախյան երկրորդ պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանը կարողացավ հասնել հաջողության մեծապես ի շնորհիվ օդում եղած առավելության ու թուրքական Բայրաքթարների, ինչպես նաև Կամիկադզե թռչող սարքերի կիրառման, ինչը նաև ցույց է տալիս, թե  այժմ որքանով է  հեշտացել հակառակորդ զորքի ոչնչացումը առանց մեծ ֆինանսական ծախսերի։ 

Ասիմետրիկ պատերազմների խնդրիներով զբաղվող ԱՄՆ բանակի ստորաբաժանման ղեկավար գնդապետ Սքոթ Շոուի խոսքերով, ապագայում պատերազմների ժամանակ հենց ԱԹՍ-ներն են խաղալու հիմնական դեր և  դրանք գնալով ավելի մեծ տարածում են գտնելու, քանի որ էժան են։ Ըստ գնդապետ Շոուի, խոսքը գնում է ոչ միայն թռչող անօդաչու սարքերի, այլև ցամաքային ու ծովային անօդաչու սարքերի մասին, որոնք ևս աստիճանաբար կսկսեն կիրառվել։ 

Հաշվի առնելով այս ամենը՝ ԱՄՆ մարտական պատրաստվածության մակարդակն ու մարտունակությունը պահպանելու համար բանակը պետք է վերանայի և՛ իր տեխնիկական վերազինումը, և՛ ռազմական մարտավարությունը, անգամ՝ ռազմական հանդերձանքը ու հաղորդակցության եղանակները։

  • Կիսվել: