կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ԼՂ հարցում մատը մատին չտվեցին, արդյունքում ամեն ինչ հանգեց եռակողմ համաձայնության, թեև դրան կարելի էր հասնել նաև առանց ռազմական գործողությունների․ Կալաշնիկով

ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ԼՂ հարցում մատը մատին չտվեցին, արդյունքում ամեն ինչ հանգեց եռակողմ համաձայնության, թեև դրան կարելի էր հասնել նաև առանց ռազմական գործողությունների․ Կալաշնիկով

Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունները, որ ի վերջո հանգեցին ստեղծված իրավիճակին, այդպես էլ պետք է զարգանային։ ԼՂ հարցով պետք է պայմանավորվեին միայն երեք երկրներ՝ Ադրբեջանը, Հայաստանը և Ռուսաստանը։ Այդ մասին հարցազրույցում ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը․ 

«Երբեք առանձնապես չեմ հավատացել Ղարաբաղի հարցով Մինսկի խմբին, որտեղ, բացի մեզանից, համանախագահներ էին նաև ԱՄՆ-ն ու Ֆրանսիան։ Նրանք մատը մատին չտվեցին։ Արդյունքում ամեն ինչ հանգեց եռակողմ համաձայնության, թեև դրան կարելի էր հասնել նաև առանց ռազմական գործողությունների»,- նշել է Կալաշնիկովը։ 

  • Կիսվել: