հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
ԱՄՆ-ն խիստ մտահոգված է ԼՂ պատերազմում Թուրքիայի ունեցած դերով

ԱՄՆ-ն խիստ մտահոգված է ԼՂ պատերազմում Թուրքիայի ունեցած դերով

ԱՄՆ-ն խիստ մտահոգված է Լեռնային Ղարաբաղում վերջին ռազմական գործողություններում Թուրքիայի ունեցած դերով: Այս մասին ասել է Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսին կից Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության հանձնաժողովի (Հելսինկյան հանձնաժողով) անդամների համար ճեպազրույցում՝ նա, մասնավորապես, նշել է. ՛՛Մենք շատ հարցեր ունենք այնտեղ Թուրքիայի դերի վերաբերյալ: Մենք ծայրաստիճան մտահոգված ենք եւ այդ մտահոգությունը հայտնել ենք Թուրքիայի դերի, օտարերկրյա կործանիչների տեղափոխման, զենքի առաքման քննարկումներում: Այս հարցերը մտահոգիչ են եւ մնում են Թուրքիայի ու Ռուսաստանի հետ մեր երկխոսության մի մասը՛՛:

 

 

  • Կիսվել: