կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԱՄՆ-ն կաջակցի Լեռնային Ղարաբաղից փախստականների արժանապատիվ և անվտանգ վերադարձին․ ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան

ԱՄՆ-ն կաջակցի Լեռնային Ղարաբաղից փախստականների արժանապատիվ և անվտանգ վերադարձին․ ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան

ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը ճեպազրույցում պատասխանել է հայ-ադրբեջանական բանակցությունների և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգ վերադարձի մասին հայկական լրատվամիջոցների հարցին։

Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է տեսնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորում։

«Վերջին մեկ տարվա ընթացքում մենք աջակցել ենք հայ-ադրբեջանական մի շարք բանակցություններին: Պետքարտուղար Բլինքենն անձամբ մասնակցել է այդ ջանքերին՝ ձգտելով հասնել խաղաղության համաձայնագրի, որը ճանապարհ կհարթի տարածաշրջանում հարաբերությունների նորմալացման, բաց հաղորդակցությունների և առևտրի համար, ինչը բխում է Հարավային Կովկասի բոլոր երկրների շահերից, մենք կշարունակենք աջակցել և առաջարկել մեր հարթակները Հայաստանի և Ադրբեջանի միջև հանդիպումների համար»,- ասել է նա։

Քարփենթերը հավելել է, որ կողմերը պետք է օգտվեն միջնորդական առաջարկներից՝ խաղաղ համաձայնության հասնելու համար։ Նա նաև նշել է, որ Միացյալ Նահանգները կաջակցի Լեռնային Ղարաբաղից փախստականների արժանապատիվ և անվտանգ վերադարձին և միջազգային սկզբունքների հիման վրա նրանց կայուն վերաինտեգրմանը։

  • Կիսվել: