ԱՄԷ նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված Շուշի
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահայանն այցելել են օկուպացված Շուշի։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Ալիևը Զայեդ Ալ Նահայանին շինծու տեղեկություններ է հաղորդել՝ ցուցադրելով մի հուշարձան, որն իբրև թե կանգնեցված է ՛՛հայերի կողմից գնդակահարված՛՛ հայտնի ադրբեջանցի գործիչների հիշատակին:


