ուրբաթ, մայիս 31
31 / 5 / 2024
Ամանորի նվերների համար կատարվելու է երեխաների գրանցում. Ստեփանակերտի քաղաքապետարան

Ամանորի նվերների համար կատարվելու է երեխաների գրանցում. Ստեփանակերտի քաղաքապետարան

Ստեփանակերտի քաղաքապետարանը տեղեկացնում է մայրաքաղաքի բնակիչներին և թուրքաադրբեջանական և միջազգային ահաբեկչային դաշինքով սանձազերծած պատերազմի հետևանքով տեղահանված քաղաքացիներին, որ կատարվելու է Ամանորյա նվերների համար 2016, 2017, 2018, 2019, 2020թթ. (բացի մանկապարտեզ և հանրակրթական դպրոցների, նախադպրոցական խմբերում ընդգրկված) երեխաների գրանցում:

Գրանցումը կատարվելու է «Ստեփանակերտի Ե.Չարենցի անվան հ.7 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում սույն թվականի դեկտեմբերի 22-ից մինչև դեկտեմեբրի 28-ը, ժամը 10:00ից մինչև 17:00:

Գրանցվելու համար ներկայացնել երեխայի ծննդյան վկայականը և ծնողի անձը հաստատող փաստաթուղթը:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության և սպորտի բաժին (047)94-16-72:

 

  • Կիսվել: