ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ալիևնն ու Էրդողանը քննարկել են Աղդամում բացված ռուս-թուրքական կենտրոնի գործունեությունը

Ալիևնն ու Էրդողանը քննարկել են Աղդամում բացված ռուս-թուրքական կենտրոնի գործունեությունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի հետ՝ քննարկելով Արցախի տարածքում ռուս-թուրքական կենտրոնի գործունեությունը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ադրբեջանական իշխանություններին:

Ալիևն Էրդողանին շնորհավորել է կենտրոնի բացման կապակցությամբ: Կողմերը վստահություն են հայտնել, որ կենտրոնը կօգնի ամուր խաղաղություն ու անվտանգություն հաստատել տարածաշրջանում:

Հիշեցնենք, որ այսօր կենտրոնի բացման արարողությանը մասնակցել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը, ինչպես նաեւ Թուրքիայի պաշտպանության փոխնախարար Յունուս Էմրե Կարաոսմանօղլուն:

  • Կիսվել: