շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Ակնան մեր Հայրենիքն է, որը պետք է վերածվի ծաղկուն այգեստանի. Արցախի նախագահ (տեսանյութ)

Ակնան մեր Հայրենիքն է, որը պետք է վերածվի ծաղկուն այգեստանի. Արցախի նախագահ (տեսանյութ)

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այցելել է Ակնա, որտեղ պատերազմից վերադառնալուն պես դեռ 24 տարեկան հասակում հիմնել է այգիներ։
 
Այժմ այցելելով այդ ծաղկուն այգիները ՝ ԱՀ նախագահը կարևոր ուղերձ է հղել հայությանը՝ Ակնան մեր Հայրենիքն է, որը պետք է վերածվի ծաղկող այգեսգանի։
Իր ուղերձում Արայիկ Հարությունյանը մասնավորապես ասել է.
 
«Հարգելի ՛ հայրենակիցներ,
 
1997թ.-ին, երբ ժամանակի իշխանությունները քննարկում էին տարածքային զիջումների միջոցով Արցախի հիմնախնդիրը լուծելու հարցը, այն քչերից մեկն էի, ով, եղած համեստ ունեցվածքը բանկում գրավ դնելով, Ակնայում (նախկինում՝ Աղդամ) սկսել է այգեգործությամբ զբաղվել: Մի առիթով ասել եմ, էլի կկրկնեմ, որ պատերազմի թոհուբոհով անցած 24-ամյա երիտասարդիս յուրահատուկ պատասխանն էր դա…
 
Այո՛, Ակնան մեր հայրենիքն է, ինչպես Ստեփանակերտը, Շուշին, Բերձորը, Տիգրանակերտը կամ Քարվաճառը:
Ու այդ հայտարարությունը ողջ հայության անունից եմ հնչեցնում, Ակնայի իմ այգուց, որն իր դրախտային փարթամությամբ վկայում է ոչ միայն հողի հետ տարիներով իմ պայքարի արդյունքը, այլև կարևոր օրինակ է դառնալու մեր բազմաթիվ այն հայրենակիցների համար, ովքեր կառավարության աջակցությամբ առաջիկա տարիներին ամբողջ Ակնան պետք է վերածեն մի մեծ այգեստանի:
Սա է մեր այսօրվա օրակարգը, որով առաջնորդվելու համար արդեն սկսել ենք գործուն քայլեր ձեռնարկել:
Ի գործ»։

  • Կիսվել: