հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ԱՀ-ում ուսումնասիրվում է նախկին պաշտոնյաներին բնակարան նվիրելու որոշման իրավաչափությունը

ԱՀ-ում ուսումնասիրվում է նախկին պաշտոնյաներին բնակարան նվիրելու որոշման իրավաչափությունը

Արցախի գլխավոր դատախազությունում ուսումնասիրվում են պետական միջոցներով բնակարաններ ձեռք բերելու և նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց նվիրելու դեպքերի ոչ իրավաչափ լինելու վերաբերյալ հայտարարությունները: Այս մասին հայտնում է Արցախի գլխավոր դատախազությունը:

«Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնում ուսումնասիրվում են սույն թվականի մարտի 29-ին դատախազություն մուտքագրված դիմումներում ներկայացված` նախկին տարիներին պետական միջոցներով բնակարաններ ձեռք բերելու և նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց նվիրելու դեպքերի ոչ իրավաչափ լինելու վերաբերյալ հայտարարությունները բավարար հիմքերի առկայության դեպքում պետության գույքային շահերի պաշտպանության սահմանադրական գործառույթն իրացնելու նպատակով»,-հայտնում են իրավական կառույցից:

  • Կիսվել: