ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
ԱՀ քաղաքաշինության նախարարն ընդունել է Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ անդամներին

ԱՀ քաղաքաշինության նախարարն ընդունել է Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ անդամներին

Մարտի 1-ին ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանն ընդունել է «Արցախի պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության մի խումբ անդամների։

Կարևորելով երկրի պաշտպանության գործում կազմակերպության անդամների ունեցած ավանդը խաղաղ և պատերազմական ժամանակահատվածներում՝ նախարար Սարգսյանը հանդիպման ընթացքում պատրաստակամություն է հայտնել անդրադառնալ ոլորտին առնչվող և վերջիններիս մտահոգող խնդիրներին, օժանդակել դրանց լուծմանը։ Կազմակերպության անդամներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել հանդիպման համար, բարձրաձայնել մի շարք հարցերի վերաբերյալ ունեցած տարբեր դիտարկումներ, ինչպես նաև փոխանցել ոլորտին վերաբերող հարցերի շուրջ քաղաքացիների ունեցած որոշ մտահոգություններ։

Նախարարը շահագրգիռ թեմաների վերաբերյալ ներկայացրել է քաղաքաշինության ոլորտում իրականացվող ընթացիկ ծրագրերը, պատասխանել հնչեցված հարցերին և մտահոգություններին։ Փոխադարձ համաձայնությամբ՝ հանդիպումները կկրեն շարունակական բնույթ։

  • Կիսվել: