ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը Երևանում ներկա է գտնվել TOON EXPO 2022 ցուցահանդեսին
ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը Երևանում ներկա է գտնվել TOON EXPO 2022 անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային խոշորագույն ցուցահանդեսին։
Մեծամասշտաբ ցուցահանդես-վաճառքը մի հարկի տակ է հավաքել ավելի քան 150 կազմակերպություններ, որոնք ներկայացել են 100-ից ավել տաղավարային և 50 ոչ տաղավարային ցուցադրություններով։ Արամ Սարգսյանը շրջել է տաղավարներով, հետևել ցուցադրություններին և ծանոթացել ներկայացված ընկերությունների առաջարկներին ու նախագծերին։
Ցուցահանդեսին առանձին տաղավարով մասնակցում էր նաև արցախյան «ՊՈՐՏԱԼ» ՍՊԸ նախագծային կազմակերպությունը՝ ներկայացնելով ճարտարապետական տարբեր նախագծեր։ Ցուցահանդես-վաճառքը մեկնարկել է հունիսի 10-ին և տևել մինչև հունիսի 12-ը։