երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԱՀ քաղաքացիներին աջակցության տրամադրման էլեկտրոնային դիմումների մուտքագրումը կիրականացվի նաև ԱՀ ԱԺ շենքում

ԱՀ քաղաքացիներին աջակցության տրամադրման էլեկտրոնային դիմումների մուտքագրումը կիրականացվի նաև ԱՀ ԱԺ շենքում

ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ Արցախի Հանրապետության քաղաքացիներին աջակցության տրամադրման էլեկտրոնային դիմումների մուտքագրումն այսուհետ կիրականացվի նաև ԱՀ Ազգային ժողովի շենքում, որը գտնվում է Ստեփանակերտ քաղաքի Փետրվարի 20/2 հասցեում։

Նշվում է, որ կշարունակվեն սպասարկումները նախարարության վարչական շենքի տարածքում և «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ ընկերության սպասարկման կենտրոններում՝

Ք․ Ստեփանակերտ, Վ․ Մամիկոնյան 23
Ք․ Ստեփանակերտ, Ադմ․ Իսակովի 15
Ք․ Ստեփանակերտ, Հեքիմյան 5 Ք․
Ստեփանակերտ, Թումանյան 103
Ք․ Ասկերան, ՂՏ սպասարկման կենտրոն
Ք․ Մարտակերտ, ՂՏ սպասարկման կենտրոն
Ք․ Մարտունի, ՂՏ սպասարկման կենտրոն։
 

  • Կիսվել: