ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեն քաղաքացու հաղորդագրության հիման վրա դիտարկումներ է սկսել
Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեն դիտարկումներ է սկսել հոկտեմբերի 10-ի երեկոյան մի շարք սոցիալական ցանցերում ԱՀ քաղաքացու կողմից տարածված այն հաղորդագրության հիման վրա, ըստ որի խանութներում վաճառվող կանադական նրբերշիկը, անկախ այն հանգամանքից, որ պիտանելության ժամկետն անցած չէ, բայց այն ունի որակական բացասական հատկություներ:
Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեից:
Աղբյուրի տեղեկատվությամբ՝ Կոմիտեի նախագահի հրամանով արդեն իսկ սկսվել են դիտարկումներ ու շրջայցեր, տվյալ տեսակի ապրանքների նմուշառման և այն ԱՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի հետազոտությունների և անասնաբուժական լաբորատորիա ուղարկելու նպատակով:
«Ինչպես նաև հարկ ենք համարում նշել, որ Կոմիտեն գործում է 6 ամիս, իսկ կոմիտեի կազմում թվով 9-ը տեսչությունները տարիներ շարունակ գործում էին առանձին և տարբեր մարմիներում, իսկ սննդամթերքի բլոկի տեսչությունները սկսած 2014 թվականից մշտապես ակտիվ աշխատում են, և թեժ գծի պաստառները առկա են գրեթե բոլոր խանութներում, որը մատչելի է դարձնում կապվել ոլորտը վերահսկող մարմնի հետ»,-նշված է Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: