երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
ԱՀ ՊԵԿ-ը կնախաձեռնի հսկողական միջոցառումներ՝ գործատուների կողմից աշխատողների թվի և աշխատավարձերի չափի թերհայտարարագրումը բացահայտելու համար

ԱՀ ՊԵԿ-ը կնախաձեռնի հսկողական միջոցառումներ՝ գործատուների կողմից աշխատողների թվի և աշխատավարձերի չափի թերհայտարարագրումը բացահայտելու համար

Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ չնայած պարբերաբար իրականացվող վարչարարությանը՝ տեղեկատվական բազայում առկա տվյալների վերլուծությունները ցույց են տալիս, որ մի շարք գործատուներ թերհայտարարագրում են աշխատողների քանակն ու նրանց վճարվող աշխատավարձերի մեծությունները:

Այս մասին ասված է Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից հաղորդագրության մեջ:

«Հաշվի առնելով նշվածը՝ կոմիտեն իրեն վերապահված լիազորությունների շրջանակում առաջիկայում կնախաձեռնի հսկողական միջոցառումներ՝ ուղղված աշխատողի աշխատանքի ընդունումը օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու կամ իրական աշխատավարձերը չարտացոլելու դեպքերի բացահայտմանը: Հորդորում ենք բոլոր գործատուներին վարձու աշխատողների հետ աշխատանքային հարաբերությունները կարգավորել Աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով՝ զերծ մնալով պատասխանատվության միջոցներից»,-հավելել են պետեկամուտների կոմիտեից:

  • Կիսվել: