կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
ԱՀ ՆԳՆ-ում քննարկվել են Արցախի ներքին անտանգությանը վերաբերող հարցեր

ԱՀ ՆԳՆ-ում քննարկվել են Արցախի ներքին անտանգությանը վերաբերող հարցեր

ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանն ընդունել է Ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արտեմ Հարությունյանին և ԱԻ պետական ծառայության տնօրեն փ/ծ գնդապետ Մեխակ Արզումանյանին, որի ժամանակ քննարկվել են հանրապետության ներքին անտանգությանը վերաբերող հարցեր:

Արցախի ԱԻՊԾ-ից հայտնում են, որ այս ենթատեքստում նախարարը տվել է մի շարք հանձնարարականներ, կարևորել մայրաքաղաքում և երկու կառույցների շրջանային բաժիններում ուժեղացված ռեժիմով ծառայությունը:
 
Կարեն Սարգսյանն ընդգծել է, որ առաջնայինը՝ հետպատերազմյան նոր իրողություններում, մշտապես բնակչության կողքին լինելն ու նրանց անվտանգությունը երաշխավորելն է:
 
Նախարարը նաև հետաքրքրվել է միջշրջանային ու միջպետական ճանապարհահատվածներում շուրջօրյա հերթապահություն իրականացնող ծառայության խնդիրներից:
 
Նախանշվել են համակարգի առաջիկա անելիքներն ու առանձացվել հրատապ լուծում պահանջող խնդիրները:
 
Ոստիկանության պետն ու ԱԻՊԾ տնօրենը նախարարին են ներկայացրել նաև տարվա պլանային միջոցառումների կատարման մասին հակիրճ տեղեկատվություն:

  • Կիսվել: