երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
ԱՀ նախագահի աշխատակազմում գործարկվել է արագ արձագանքման թեժ գիծ. Արայիկ Հարությունյան

ԱՀ նախագահի աշխատակազմում գործարկվել է արագ արձագանքման թեժ գիծ. Արայիկ Հարությունյան

Այսօրվանից ԱՀ նախագահի աշխատակազմում գործարկվել է արագ արձագանքման թեժ գիծ՝ 119 կարճ հեռախոսահամարով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Հաշվի առնելով հետպատերազմյան շրջանի ստեղծված բարդ իրավիճակը և ելնելով հասարակության ունեցած պահանջներին ու բողոքներին առավել գործուն կերպով արձագանքելու հրատապությունից՝ իմ հանձնարարությամբ՝ այսօրվանից ԱՀ նախագահի աշխատակազմում գործարկվել է արագ արձագանքման թեժ գիծ՝ 119 կարճ հեռախոսահամարով:

Եռալեզու (հայերեն, ռուսերեն ու անգլերեն) գործող թեժ գծին կարելի է զանգահարել պետական ծրագրերին, մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեությանը կամ անգործությանը վերաբերող բազմապիսի հարցերով, առաջարկներով ու բողոքներով, որոնց ի պատասխան ԱՀ նախագահի աշխատակազմի վերապատրաստված աշխատակիցները, Աշխատակազմի լիազորությունների շրջանակներում, կիրականացնեն իրազեկման, խորհրդատվության, խնդիրների վերհանման ու արագ արձագանքման գործառույթներ:

Թեժ գծին հնարավոր է զանգահարել աշխատանքային ժամերին՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00 - 18:00-ն՝ Արցախից՝ 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից՝ +374-47-119-119 հեռախոսահամարներով՛՛:

  • Կիսվել: