երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը տարին սկսել է առաջնագիծ այցելությամբ

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը տարին սկսել է առաջնագիծ այցելությամբ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 1-ին այցելել է առաջնագիծ և տեղում ծանոթացել ամրաշինական աշխատանքներին:

Արցախի նախագահը զրուցել է հայրենիքի պաշտպանների հետ, հետաքրքրվել առկա խնդիրներով, նշել, որ, անկախ պատերազմի ունեցած հետևանքներից՝ Պաշտպանության բանակի զորացման ու սպառազինության արդիականացման ծրագրերը շարունակելու են մնալ կառավարության առաջնահերթություններից: «Մենք պետք է ունենանք որակապես նոր բանակ, որտեղ հաշվի են առնվելու պատերազմի դասերը, առաջատար երկրների փորձն ու սպառազինության արդիական տեսակները»,- ասել է ԱՀ նախագահը:

  • Կիսվել: