երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
ԱՀ ԿԳՄՍՆ-ում քննարկվել են ստեղծված իրավիճակում կրթության կազմակերպման վերաբերյալ հարցեր

ԱՀ ԿԳՄՍՆ-ում քննարկվել են ստեղծված իրավիճակում կրթության կազմակերպման վերաբերյալ հարցեր

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Մինասյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն գերատեսչության պատասխանատուների մասնակցությամբ՝ անդրադառնալով ոլորտային մի շարք հարցերի, որոնք կապված են ստեղծված ճգնաժամային իրավիճակի հետ։

Ինչպես հայտնում են  ԱՀ ԿԳՄՍ նախարարությունից, քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ՀՀ տարածքում մնացած  երեխաների կրթության կազմակերպման, ճգնաժամային իրավիճակում և խնայողության պայմաններում համակարգի աշխատանքների արդյունավետ կատարման խնդիրները, դեպքերի զարգացման տարբեր  իրավիճակներում նախարարության անելիքները, առկա հարցերն ու դրանց լուծման ուղիները։

Հ. Մինասյանը  քննարկված հարցերի վերաբերյալ համակարգի պատասխանատուներին տվել է մի շարք հանձնարարականներ՝ սեղմ ժամկետներում դրանք կատարելու պայմանով։

  • Կիսվել: