կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ԱՀ Դրմբոն գյուղի բնակիչները  Մարտակերտի շրջանից դեպի Վարդենիս ճանապարհը շահագործելու հարցով դիմել են ռուս խաղաղապահներին (տեսանյութ)

ԱՀ Դրմբոն գյուղի բնակիչները Մարտակերտի շրջանից դեպի Վարդենիս ճանապարհը շահագործելու հարցով դիմել են ռուս խաղաղապահներին (տեսանյութ)

Արցախի Դրմբոն գյուղի բնակիչները Մարտակերտի շրջանից դեպի Վարդենիս ճանապարհի շահագործման հնարավորություն ունենալու հարցով դիմել են ռուս խաղաղապահներին:

Ակցիայի մասնակիցներից մեկը խաղաղպահ ուժերի ներկայացուցչին խնդրել է հարցը փոխանցել ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին:

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Վարդենիս տանող ճանապարհն անհասանելի է մեզ համար, մինչդեռ ադրբեջանցիները բեռնատարներով երթևեկում են և բեռներ են տեղափոխում Քարվաճառ: Մեր խաղաղ ակցիայի նպատակը ձեր ուշադրությունն այս հարցին հրավիրելն է, որպեսզի դուք պայմաններ ապահովեք այս ճանապարհով անվտանգ կերպով Վարդենիս հասնելու համար՛՛:

Ակցիայի մեկ այլ մասնակից էլ ասել է, որ չեն կարողանում օգտվել Վարդենիս տանող ճանապարհից, ինչի պատճառով հարազատներին այցելելու համար 60 կմ-ի փոխարեն ստիպված են լինում 500 կմ տարածություն անցնել:

Ի պատասխան՝ ռուս զինվորականն ասել է, որ իրենց առաքելությունը խաղաղ է և կոչված է աջակցելու երկու ժողովուրդների միջև երկխոսությանն ու համակեցությանը: Նա նշել է. ՛՛Այդ հարցն առավել բարձր մակարդակում է որոշվում: Ես կանեմ ամեն ինչ, որ այդ խնդիրը լուծվի՛՛:

Նա հավելել է նաև, որ իրենց նպատակը նախ և առաջ հրադադարի ռեժիմը պահպանումն է:

Բնակիչների կողմից գրավոր խնդրանք է փոխանցվել ռուս խաղաղապահ ուժերի հրամանատար Ռուստամ Մուրադովին:

 

  • Կիսվել: