ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԱՀ բնակիչներին բնակելի տներով ապահովման նպատակով հայտերի ընդունման վերջնաժամկետները երկարաձգվել են

ԱՀ բնակիչներին բնակելի տներով ապահովման նպատակով հայտերի ընդունման վերջնաժամկետները երկարաձգվել են

Հաշվի առնելով դիմումների մեծ քանակը վերջին երկու հայտարարությունների վերջնաժամկետները երկարաձգվել են մինչև սույն թվականի ապրիլի 5-ը ներառյալ:
 
ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հայտարարությունում, մասնավորապես, ասվում է․
 
Ադրբեջանի կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով անօթևան մնացած՝ ԱՀ շրջանների և համայնքների բնակիչներին բնակելի տներով ապահովման նպատակով հայտերի ընդունման գործընթացը շարունակվում է:
 
Այն արցախցիները, որոնք ցանկություն ունեն բնակվելու Արցախում, պետք է կապ հաստատեն իրենց համայնքապետի հետ և ներկայացնեն ընտանիքի կազմի տվյալները:
 
Այս պահին դեռ հայտերի ընդունման գործընթացն է, հետագա քայլերի մասին քաղաքացիները լրացուցիչ կտեղեկացվեն:

  • Կիսվել: