երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեն հորդորում է ծրագրի շահառուներին  սեղմ ժամկետներում ներկայացնել  համապատասխան փաստաթղթերը

ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեն հորդորում է ծրագրի շահառուներին սեղմ ժամկետներում ներկայացնել համապատասխան փաստաթղթերը

Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեն հորդորում է բնակարանային կարիքի ժամանակավոր բավարարման նպատակով դրամական աջակցության ծրագրի շահառուներին (բացառությամբ ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ որոշմամբ հաստատված ծրագրի շահառուների), ովքեր դեռևս փաստաթղթեր չեն հանձնել, հորդորում ենք փաստաթղթերը սեղմ ժամկետներում հանձնել ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե (հասցե՝ Ազատամարտիկների 39) կամ ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբ (հասցե՝ Աբովյան 9)։

Կոմիտեից նշել են, որ համաձայն Արցախի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 29-ի N 736-ն որոշման՝ բնակարանային կարիքի ժամանակավոր բավարարման նպատակով դրամական աջակցության շահառու են համարվում բնակարանային ապահովման նպատակով ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեում հաշվառվելու իրավունք ունեցող տեղահանված և (կամ) բնակտարածք կորցրած ընտանիքները:

Нет описания.

Շահառու հանդիսացող այն ընտանիքները, ովքեր չներկայացնեն անհրաժեշտ փաստաթղթերը լիազոր մարմին ապրիլ ամսվա աջակցության տրամադրման շահառու չեն հանդիսանա:

  • Կիսվել: