շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ԱՀ ԱԺ նախագահն այցելել է Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ

ԱՀ ԱԺ նախագահն այցելել է Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ

Այսօր Հայաստանի Հանրապետությունում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ է այցելել ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը՝ հանդիպում ունենալով օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանի հետ։
 
ԱԺ նախագահը անդրադարձել է երեկ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի՝ Քաշաթաղի և Հադրութի բնակիչների հետ հանդիպման ժամանակ բնակիչներին հուզող անշարժ և շարժական գույքի փոխհատուցման հետ կապված հարցերի օրենսդրական լուծումներ պահանջող խնդիրներին, միևնույն ժամանակ պատրաստակամություն հայտնել՝ որպես օրենսդիր մարմնի ղեկավար, իր աջակցությունը ցուցաբերել գործող և նախատեսվող սոցիալական ծրագրերի մեխանիզմները մշակելու գործում։

  • Կիսվել: